211652_close_icon
views-count6393 դիտում article-date 09:39 03-03-2020

«Թու-թու-թու»-ի ու իշխանության անլրջության հետևանքները․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Կիրակի օրը Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը։ Հաստատվեց պաշտոնապես։ Հասարակության շրջանում, ոչ առանց հիմքի, կասկածներ կան, որ իրականում վարակման դեպքեր եղել են ավելի վաղ, սակայն պաշտոնապես դրա մասին հայտարարվել է միայն մարտի 1-ին՝ այդ օրը հայտարարված երթը չեղարկելու համար։ Անկախ ամեն ինչից, արդեն երկու օր է՝ հասարակությունն ապրում է խուճապային տրամադրություններով, ինչի վկայությունն են նաև դեղատներից՝ դեղեր, սուպերմարկետներից՝ մեծ քանակությամբ առաջին անհրաժեշտության սննդամթերք գնելու դեպքերը։ Մեղադրել քաղաքացիներին այդ խուճապի համար, բնականաբար, չի կարելի, քանի որ խուճապ տարածողն առաջին հերթին իշխանություններն են՝ սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Հենց իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ, կիրակի օրվանից սկսեցին իրարամերժ տեղեկություններ հաղորդել վարակվածի մասին՝ սկզբում հայտարարելով, թե փնտրում են նրան տեղափոխած տաքսու վարորդին, հետո ասելով, թե իրականում նա տեղափոխվել է նույն ինքնաթիռով տեղափոխված անձանցից մեկի հետ՝ հարազատի ավտոմեքենայով, և այդպես շարունակ։ Խուճապի մյուս ալիքը տարածվեց այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ վարակվածն ու Իրանից Հայաստան տեղափոխված ևս շուրջ 30 քաղաքացիներ տեղավորվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում․ մի քանի ժամերի ընթացքում Ծաղկաձորը գրեթե դատարկվեց այնտեղ հանգստացողներից, ինչը կանխելու համար իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ, նախարարներով, պատգամավորներով, մեկնեցին Ծաղկաձոր ու համացանցը ողողեցին այնտեղից արված լուսանկարներով։ Հաջորդ խուճապը պաշտոնյաների իրար հակասող հայտարարություններն էին դպրոցներն ու հանրակրթական բոլոր հաստատությունները փակելու վերաբերյալ: Սկզբում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե ինքն իր երեխաներին երկուշաբթի օրը դպրոց է ուղարկելու, քանի որ որևէ վտանգ չկա: Սակայն նրա այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում հայտարարեց, թե գարնանային արձակուրդները տեղափոխվում են մարտի 2-8-ը, այսինքն՝ փակվում են բոլոր հանրակրթական հաստատությունները»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր