779 դիտում
18:50 06-11-2014
Նախագահը Մոսկվայում ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված մրցաշարին
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում ներկա է գտնվել շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական «Տաշիր» մրցաշարին: Սերժ Սարգսյանը, ով նաև հուշամրցաշարի կազմակերպական կոմիտեի նախագահն է, ողջունել է միջազգային մրցաշարին մասնակցող աշխարհի մի շարք ուժեղագույն գրոսմայստերներին ու Մոսկվայի «Նովոթել» հյուրանոցում նրանց խաղին հետևող բազմաթիվ երկրպագուներին, մրցաշարին մաղթել հաջողություններ և միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի շախմատային խաղում կատարել առաջին քայլը:
Հուշամրցաշարը կազմակերպել են «Տաշիր գրուպ» ընկերությունը և Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան:
Սերժ Սարգսյանը կազմակերպիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել միջոցառման վայրում, այցելել է մամուլի ասուլիսների անցկացման և պաշտոնական հյուրերի ընդունելության սրահներ, դիտել Տիգրան Պետրոսյանին նվիրված ցուցադրանյութերը: ՀՀ Նախագահի ներկայությամբ Հայաստանի և Ռուսաստանի շախմատային ֆեդերացիաների միջև կնքվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ Հայաստանի դպրոցականների ուժեղագույն թիմը կմասնակցի «Բելայա Լադյա» հեղինակավոր մրցաշարին:
Նմանատիպ նյութեր
2873 դիտում
21:25 09-08-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Պլատֆորմա Ս-70» մարտական սամբոյի մրցաշարին
2646 դիտում
18:39 03-05-2021
Գագիկ Ծառուկյանը ներկա է գտնվել Զինաիդա Սիմոնյանի հիշատակը հավերժացնող ավանդական մրցաշարին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
4600 դիտում
14:19 02-04-2017
Վարչապետը ներկա է գտնվել ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողությանը
Այս բաժնից
913 դիտում
18:50 10-10-2024
Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը մասնակցել է դատապարտյալների շախմատի աշխարհի 4-րդ առցանց առաջնությանը
973 դիտում
18:39 10-10-2024
Հայաստանի և Հնդկաստանի ազգային արխիվները թվայնացման ոլորտում գործակցության հուշագիր կստորագրեն
1042 դիտում
18:17 10-10-2024
ԲՏԱ նախարարի տեղակալը Հունաստանում մասնակցել է օլիմպիական ոճի միջազգային ռոբոտաշինության մրցույթ-միջոցառմանը