Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հերթական տիտղոսը նվաճելու կապակցությամբ շնորհավորել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն որպես 2013/14 մրցաշրջանի լավագույն ռմբարկու, երեկ ստացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը: Պորտուգալացին հեղինակավոր մրցանակը կիսել է «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսի հետ, նրանք անցած մրցաշրջանում դարձել են 31 գոլի հեղինակ:
«Կրիշտիանուն հերթական անգամ աշխարհին ապացուցեց, որ նա լեգենդար խաղացող է: Մեր երկրպագոները հիանում են նրա խաղով, իսկ երիտասարդ խաղացողները օրինակ են վերցնում նրանից: Ռոնալդուն նման է Դի Ստեֆանոյին, ում մենք վերջերս կորցրեցինք: Կրիշտիանուն ցանկանում է չորրորդ «Ոսկե խաղակոշիկը» ստանալ»,- ասել է Պերեսը: