211652_close_icon
views-count17257 դիտում article-date 11:39 06-11-2014

Երբ է պայթելու գեներալ Մանվելի միֆը. ՊԱՏԱՍԽԱՆ

Հոգեբան, պրոֆեսոր, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ, Արցախյան շարժման ակտիվիստ, ազատամարտիկ չորս որդիների մայր Արզիկ Մխիթարյանը, արձագանքելով «Երբ է պայթելու գեներալ Մանվելի միֆը» հոդվածին, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին վերլուծական հոդվածի տեսքով պատասխան է փոխանցել, որը ներկայացնում ենք ստորև. «Կարդում եմ այս վայ գրչակի բարբաջանքները և զարմանում, որ ժամանակակից լրագրողը մասնագիտական և լրագրողական մշակույթ չունենալուն մեծ հաջողությամբ գումարել է նաև թունոտ լինելու և քրիստոնեական դաստիարակություն չունենալու որակներ: Մի՞թե հոդվածագրի միտքը երբեք կանգ չի առել «սիրիր մերձավորիդ» պատվիրանի փիլիսոփայության վրա և, եթե հոգին թույնով լեցուն այս «մտավորականը» սիրել, գնահատել, պատկառել չգիտի, գոնե կարող էր ատելություն չունենալ ազգային հենց i8 արժեքների հանդեպ: Ամոթ է... Սեփական ցեղակցիս հանդեպ միայն հիասթափության զգացում ապրեցի, երբ տեսա նրա քաղաքական տհասությունն ու մարդկային գծուծ որակները: Երկրապահը ցանկացած հայ մարդու համար արժանապատվություն է, արժեք, որի գործունեությունը կարելի է համեմատել միայն հայկական պաշտպանական բանակի առաքելության հետ: Եվ զավեշտ է, երբ գրվում է, որ այն «զրո դերակատարություն ուներ» Ադրբեջանին վախեցնելու հարցում: Զարմանալ կարելի է, մի՞թե Հայաստանը, Արցախն ու Ադրբեջանը մանկական պահմտոցի են խաղում կամ «կռիվ-կռիվ», որ վախեցնեն միմյանց: Ակնհայտ է, որ հոդվածագրի քթին վառոդի հոտ չի հասել և երբևէ նա ուղիղ չի նայել մահվան երախին ու իր ուսերին կրել պատերազմական գործողությունների պատասխանատվության բեռը: Եվ, անկասկած, նման մարդկանց դժվար է և իմաստ էլ չունի բացատրել, թե ինչ դերակատարություն են ունեցել ՀՀ նախագահը` Ս. Սարգսյանը, զորավարը` գեներալ Մ. Գրիգորյանը և մյուս բոլոր զորահրամանատարները: Չի կարելի այդքան մանկամիտ լինել և պարզունակ ու սնանկ մտքերի հեղինակ դառնալ, թե՝ Հայաստանում նստեցին ու որոշեցին` ում դարձնել հերոս և ում միֆացնել: Նախ, այդպիսի երևույթ չի լինում, և հետո էլ, եթե եղել է այդպիսի իշխանություն, որի ընտրյալը եղել է Մ. Գրիգորյանը, ապա պարադոքս է, թե ինչու այսօր Մ. Գրիգորյանը Ազատության հրապարակում չէ՝ իր կնքահայրերի կողքին, չէ՞ որ, ըստ ձեզ, նրանք էին ժամանակին այդ «միֆի» հեղինակները: Ձեր գրածների մեջ բացակայում է տրամաբանությունը, քանի որ դուք, հավանաբար ծանոթ չլինելով ռազմական այդ մեծ գործչի գաղափարախոսությանը, աշխարհայացքին ու մարդկային տեսակին, չեք հասկանում, որ հայրենասեր զորահրամանատարը կանգնած է պետական համակարգի մեջքին, երկրի ու պետության խորհրդանիշը համարվող նախագահի կողքին, որը ոչ միայն օրինաչափ է, այլև բարոյական: Եվ ով էլ լինի ՀՀ-ի նախագահը, երկրապահը պարտավոր է նպաստել նրա գործունեությանը, այսինքն` պետականաշինությանը: Դուք փորձում եք ցեխ շպրտել ոչ միայն առանձին անհատների, որոնց կողքին դուք, ներեցեք, շատ փոքր ու փոքրոգի մարդ եք երևում, այլև փորձում եք արատավորել ազգային արժեք համարվող երկրապահին, ում անցած ուղին գերագնահատելի է, և այսօր էլ այն դարձել է մեր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության համահայկական ամենահզոր կառույցը: Հոդվածի յուրաքանչյուր տող ու բառ թունոտ ենթատեքստ է պարունակում, և հոդվածագիրը, խիստ հեռու լինելով թե՛ հոգեբանական, թե՛ սոցիոլոգիական գիտություններից, չի գիտակցում, որ շատ հաջող քարոզչություն է իրականացնում թե՛ երկրի նախագահի և թե՛ զորավարի համար: Գոյություն ունի բումերանգի էֆեկտը, ըստ որի՝ ձեր գրածները նպաստում են «թիրախ» դարձած անհատականությունների վարկի բարձրացմանը, իսկ ահա ձե՛զ համար այն դառնում է կյանքի դատավճիռ, որից չեք կարող խուսափել ոչ միայն դուք, այլև ձեր մերձավորները, քանզի ձեր խոսքի թույնը լի ու լի բավարար է ամենքիդ: Նույն պարբերության մեջ գովում եք Մ. Գրիգորյանին, որ նա ռազմաճակատում ձախողումներ չի ունեցել, և կշտամբում, որ նա շատ զոհեր է տվել: Ազատամարտիկ իմ 4 որդիներից երկուսը` Լեռնիկը և Արան, գրոհային հատուկ ջոկատով մարտնչել են թուրքի դեմ և նրանց հետ կողք-կողքի եղել են Մանվելի եղբայրները, որդին, աներձագը, մերձավորները, ունեցել զոհեր և մեր Արցախյան հողն այսօր սրբացած է Մանվելի տոհմական զավակների Արյունով ևս: Եվ վերջապես, Մանվել Գրիգորյանն ինքնակամ զոհեր էր տալիս սեփական բոստանը ոռոգելո՞ւ ընթացքում: Երբ զոհվել էր Մ. Գրիգորյանի եղբայրը, և զորավարը չէր կարողանում թողնել մարտադաշտը, նրա մայրը` տիկին Նազիկը, իր ողբում ասաց. «Եթե Մանվելը շղթայված լիներ և փակված ամենադաժան բանտում անգամ, նա կկրծեր իր շղթաները, կգար ու վերջին հրաժեշտը կտար եղբորը, սակայն Հայրենիքը թանկ է, թանկ ամեն ինչից և Մանվելը իրավունք ունի վարվել այնպես, ինչպես թելադրում է Հայրենիքի շահը»: Եվ այսօր փորձ է կատարվում ցավ պատճառել մի մարդու, ով երկրի ցավը շալակն առած կռիվ է տվել թուրքի դեմ: Եվ չգիտեմ՝ հայտնի՞ է արդյոք հոդվածագրին, որ ժամանակին ադրբեջանցիները գլխագին էին սահմանել Մ. Գրիգորյանի համար, իսկ այսօր նման հոդված կարդացող թուրքը քեզ համար լեզվագին կսահմաներ ու կշնորհեր` հակահայկական թույն թափելուդ համար: Ամոթ է ... Ակամայից հիշեցի Մուսա լեռան հերոսամարտի ղեկավարի` Բագրատյանի հետ կապված այն դիպվածը, երբ նա իր հայրական տան ողջ ունեցվածքը բարձրացրել էր Մուսա լեռ և բաժանել ժողովրդին, իսկ իր համար պահել մի փոքր ավել գինի: Քեզ պես մարդիկ չարախոսում էին, որ Բագրատյանը ազնիվ չի բաժանել իր ունեցածը: Ո՜վ զարմանք... Եվ այսօր հարցնում ես, թե երբ է պայթելու գեներալ Մ. Գրիգորյանի միֆը, չգիտե՞ս՝ երբ հայոց ազգային մենթալիտետին խորթ ու անընդունելի դառնա նախանձը, չարախոսությունը, ցինիզմն ու քաղաքական անբարոյականությունը: Այնժամ այդ «միֆը» պայթելու և վերափոխվելու է Մեծ Լեգենդի՝ Լեգենդ՝ Մեծ Զորավարի մասին: Արցախցի եմ, հոգեբան, պրոֆեսոր, հեռու ժողովրդական, կենցաղային անեծք հնչեցնելու միտումից, սակայն կասեի՝ հուդայաբար գործող լեզուդ արժանի է խորովվելու դանթեական դժոխքի խառնարաններում:

Նմանատիպ նյութեր