211652_close_icon
views-count1901 դիտում article-date 10:13 20-02-2014

Աղջիկ չի, որ սիրեմ, իհարկե, հարգում եմ․ Արմավիրի մարզպետը՝ գեներալ Մանվելի որդու մասին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԵԿՄ համագումարին ներկայացած Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում այն խոսակցություններին, որ իրեն շուտով կփոխարինի ԵԿՄ նախագահի որդի, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: «Ես հիմարություններին չեմ պատասխանում՝ պաշտոնի հետ կապված»։ Մի՞թե: Դուք երկրապա՞հ եք: «Այո, ես ամբողջ 93 թվականին կռիվներին մասնակցել եմ»։ Որտե՞ղ եք մասնակցել։ «Զանգելան, Կուբաթլի»։ Մեկ է՝ մարզպետի պաշտոնը, ասում են, ուր որ է՝ կզբաղեցնի ԵԿՄ-ի «որդին»։ «Ուրեմն, իմ պաշտոնանկության հետ կապված՝ ընդհանրապես նմանատիպ ոչ մի խոսակցություն չկա»։ Մի խոսքով, Դուք Կարենին «կոնկուրենտ» չեք համարում Ձեզ։ «Կարենն իր տեղում է աշխատում, ես՝ իմ, ինչ կոնկուրենտության մասին եք խոսում ընդհանրապես»։ Չե՜ք սիրում, էլի, իրեն։ «Աղջիկ չի, որ սիրեմ, իհարկե, հարգում եմ»»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր