211652_close_icon
views-count14585 դիտում article-date 11:06 05-02-2014

Օրենքը հո իմ ու իմ ընկեր Մանվելի համար չի՞. գեներալ Սեդրակ Սարոյան

Ես հո նրա համար չե՞մ Մանվել Գրիգորյանի թեկնածությունն առաջադրում, որ ինքը իմ լավ ընկերն ա: Այս մասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ասաց գեներալ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Արցախի հերոս Սեդրակ Սարոյանը՝ անդրադառնալով փետրվարի 15-ին կայանալիք ԵԿՄ 10-րդ հոբելյանական համագումարին: [b]- Պարոն Սարոյան, արդեն կարծես ավանդույթի է վերածվում, որ ԵԿՄ համագումարին հաջորդող վարչության առաջին նիստում Դուք կառույցի ղեկավարի պաշտոնում առաջադրում եք Մանվել Գրիգորյանի թեկնածությունը: Ավանդույթը պահպանվելո՞ւ է:[/b] - Բայց ի՞նչ է փոխվել: Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո մենք համարեցինք, որ Մանվել Գրիգորյանը պիտի կանգնի Սպարապետի գործը շարունակողի դիրքերում: Ես հո նրա համար չե՞մ Մանվել Գրիգորյանի թեկնածությունն առաջադրում, որ ինքը իմ լավ ընկերն ա: Այս մարդը ապացուցեց, որ հավատարիմ է Սպարապետի գործին, հարգում է, պահպանում Սպարապետի թողած ժառանգությունը: Մանվել Գրիգորյանը պիտի լինի Երկրապահի ղեկավար, մենք էլ թեւ ու թիկունք պիտի լինենք, միասին ազատամարտիկների խնդիրներին դրական լուծում տանք: [b]- Այ, Դուք ասում եք՝ միասին: Բայց այսօր կան ազատամարտիկներ, որ դժգոհ են սոցիալական պայմաններից, բողոքի ակցիաներ են անցկացնում: [/b] - Էդ տղերքն էլ մեր ընկերներն են: Ճիշտ հարցեր են բարձրացնում: Բայց ճիշտ ճանապարհ չեն ընտրել: Ախր ումի՞ց են նեղանում: Սա մեր երկիրն է: Երկիրը եթե երկրապահինը չէ, բա ո՞ւմն է: Մենք Մանվել Գրիգորյանի հետ միասին ներկայացրինք «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Այն ընդունվեց միաձայն: Բա հիմա ո՞վ պտի տիրություն անի օրենքին: Օրենքը հո իմ ու իմ ընկեր Մանվելի համար չի՞: Մենք ընենց էլ կարգավիճակ ունեինք՝ գեներալ լինելով: Արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցների տունը Երկրապահ կամավորականների միությունն է: Սա Հայաստանի ամենամեծ, ամենաազդեցիկ, ամենահզոր հասարակական կազմակերպությունն է: Եվ որքան միասնական լինենք մենք, այնքան հզոր կլինենք: Որքան միասնական լինենք մենք, այնքան հզոր կլինի Հայաստանը: Սոցիալական խնդիրներն էլ, չնայած շատ կարեւոր են, բայց այսօր առաջին հերթին պիտի նայենք, որ սահմանին կանգնած զինվորը, սահմանին կանգնած սպան լավ սոցիալական պայմաններում ապրի, որ անհրաժեշտ սպառազինությունները միշտ ունենանք: Թե չէ՝ մի օր թուլացանք՝ թուրքը էլի վրա կտա մեր երկրին: [b]- Պատերազմի դաշտում Երկրապահը իսկապես անգնահատելի ավանդ ունի: Իսկ խաղաղ պայմաններո՞ւմ որն է ԵԿՄ առաքելությունը: [/b] - Էս մեր վիճակը խաղաղ պայմաններ ե՞ք համարում: Երկրապահն այսօր սերունդ է կրթում, դաստիարակում: Հազարավոր պատանիներ եւ երիտասարդներ, որ Երկրապահի համապատասխան կառույցներով են անցնում, հետագայում դառնում են բանակի լավագույն զինվորները: Երկրապահը միշտ շնորհակալագրեր է ստանում այդ տղաների լավ ծառայության համար: Մեր կազմակերպությունն ամեն օր, ամեն վայրկյան ուշադիր է երկրապահ ազատամարտիկների, զոհված, անհայտ կորած եւ հաշմանդամ ազատամարտիկների խնդիրների նկատմամբ: Խնդիրները շատ են: Ու ինչքան մեր կողքին կանգնողները, մեզ օգնողները շատ լինեն, այնքան Հայաստանն ու Արցախը, որ մեզ համար մեկ միասնություն են, կհզորանան: Էլի եմ ասում՝ մեզ ամենաանհրաժեշտ բանն է՝ ՄԻ-ԱՍ-ՆՈՒ-ԹՅՈՒՆ: Զրուցեց ՏԱԹև ՄԵՍՐՈՊՅԱՆԸ

Նմանատիպ նյութեր