16966 դիտում
21:38 05-11-2014
Քննչական մարմինը Երևանում բանկի աշխատակցի ինքնասպանության փաստով մի քանի վարկածների մեջ քննում է նաև բժիշկների կապը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] –ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Մալաթիա -Սեբաստիայի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Խաչատուր Նավասարդյանի կողմից նախապատրրաստված նյութերի ընթացքում քննության է առնվում նաև մի վարկած, որը կապված է հոկտեմբերի 30-ին «Հաղթանակ» կամրջից ինքնասպանություն գործելու եղանակով ցած նետված Երևան քաղաքի Աբելյան փողոցի բնակիչ, 43-ամյա Արթուր Բաղդասարյանի մահվան հանգամանքով:
Ըստ տեղեկությունների, ոստիկանությունը տեղեկություններ է ստացել, որ մինչև ծավյրահեղ այդ քայլին դիմելը, Ա.Բաղդասարյանը, ով աշխատում էր Հայաստանում գործող բանկերից մեկում, այցելել է հիվանդանոցներից մեկը, որտեղ հետազոտել են նրան և հայտնել, որ նա տառապում է անբուժելի հիվանդությամբ և նրան հաշված օրեր են մնացել:
Հիվանդանոցից դուրս գալուց հետո, Ա. Բաղդասարյանը նամակ է գրում, այնուհետև իր վարած Mercedes-ով գալիս է «Հաղթանակ» կամրջի մոտ, մեքենան կայանում կամրջից քիչ հեռու և դիմում ծայրահեղ քայլի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական մարմինը նրա մոտ հայտնաբերել է նաև երկտող:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Երևանում ողբերգական դեպք էր տեղի ունեցել: 40-45 տարեկան մի տղամարդ ինքնասպանություն էր գործել՝ ցած նետվելով «Հաղթանակ» կամրջից:
Նշված վայր էին ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 14 փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ և թիվ 1 հրշեջ-փրկարարական խումբը:
Դեպքի մասին տեղեկացվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժին, որտեղից նշված վայր էին ժամանել քննիչները:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ փրկարարները հատուկ ճոպանի միջոցով էին իջնում ձոր, որպեսզի դատաբժշկի կողմից դիակի զննումից հետո դին դուրս բերեին ձորից:
Ոստիկանությունը պարզում էր մահացածի ինքնությունը և դեպքի հանգամանքերը:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ընթերակաների ներկայությամբ մահացածի մոտ հայտնաբերվել էր 2 բջջային հեռախոս և երկտող, որը մահացածը գրել էր իր մորը. «Մամ ջան, կներես իմ քայլի համար: Ուղղակի ծանր հիվանդ եմ, լյարդի ցիռոզ ունեմ, դրա համար չեմ ուզում ձեզ տանջեմ, չեմ ուզում ապրեմ»: Գալով «Հաղթանակ» կամրջի մոտ՝ իր Mercedes մակնիշի 34 MՏ 510 համարանիշի ավտոմեքենան կայանել էր կամրջի հարևանությամբ գտնվող «Միկա» բենզալցակայանի մոտ, մոտեցել կամրջին և ցած նետվել:
Ֆոտոռեպորտաժը և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4869 դիտում
09:24 06-08-2014
Բանկի աշխատակցի ինքնասպանության պատճառը սիրուհի՞ն է. Ժողովուրդ
Այս բաժնից
48393 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը