4869 դիտում
09:24 06-08-2014
Բանկի աշխատակցի ինքնասպանության պատճառը սիրուհի՞ն է. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ օգոստոսի 3-ին «Հաղթանակ» կամրջից նետվելով ինքնասպան էր եղել «Արարատբանկ»-ի Ամիրյան փողոցում գտնվող մասնաճյուղի կառավարչի տեղակալ, 58-ամյա Միքայել Քերոբյանը: Նրա հարազատների շրջանում խոսակցություններ կան, որ Միքայելի այս քայլը, միգուցե, կապված է սիրուհու հետ:
Ըստ շրջանառվող լուրերի, Միքայել Քերոբյանը ինքնասպանությունից մեկ օր առաջ աշխատանքի չի գնացել: Տեղեկություններ էին տարածվել, որ Միքայելը լուրջ պարտքեր է ունեցել, սակայն նրա հարազատներին մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ, ինքնասպանը ոչ մի պարտք չի ունեցել: Ավելին, ըստ հարազատների՝ նա է միշտ ուրիշներին պարտքով գումար տվել:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Միքայելն ունի երկու երեխա: Որդին նոր է վերադարձել բանակից, իսկ դուստրն այս տարի է ավարտել դպրոցը: Այսպիսով` եթե պարտքեր չուներ, ու բացի այդ` զբաղեցնում էր բավականին բարձր պաշտոն, տարակուսելի է, թե ինչը կարող էր նրան դրդել ինքնասպանության: Ըստ բանկի կառավարչի տեղակալի հարազատներին մոտ կանգնած աղբյուրների` հնարավոր է` Միքայելին այդ քայլին հասցրել է նրա սիրուհին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1084 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1708 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»