211652_close_icon
views-count13304 դիտում article-date 16:10 04-11-2014

Որոշ քաղաքական գործիչներ իրենց սուտ հայտարարություններով «երազախաբ» եղան. Երևանում բացվեց մեծ բարերարի կիսանդրին ու համանուն պուրակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել էր Արաբկիր վարչական շրջան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տևական ժամանակում Արաբկիր վարչական շրջանում քաղաքապետի կարգադրությամբ և վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ քաղաքապետարանի տարեկան ծրագրերի շրջանակում բնակչության հանգստի կազմակերպման համար կառուցվեց 670 քմ ընդհանուր մակերեսով գողտրիկ պուրակ՝ շրջանի Գլուլբենկյան և Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկին հարակից Գյուլբենկյան 42 շենքի հարևանությամբ: Մինչ այդ տվյալ տարածքում գործել է 3 կրպակ և ավտոդողերի վուլկանիզացման կետ, որոնք պատկան մարմինների կողմից տերերի համաձայնությամբ ապամոնտաժվել են, ազատվել ու բարեկարգվել է ապօրինի զբաղեցրած այդ 300 քմ մետր տարածքը, որտեղ արդեն տեղադրվել է 7 նստարան, անցկացվել է արտաքին լուսավորության համակարգ, ասֆալտապատվել է 330-340 մետր տարածք և այլ աշխատանքներ են կատարվել: Պուրակում տեղադրվել է նաև մեծ հայ և բարերար Գյուլբենկյանի կիսանդրին, ինչի համար էլ բնակիչներն այն արդեն անվանում են «Գյուլբենկյանի պուրակ»: Կիսանդրու բացումից հետո մի քանի բնակիչներ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Երբ քաղաքապետարանն ու թաղապետարանը սկսեցին ապամոնտաժել կրպակները, մի քանի կուսակցականներ, որոնց թվում «ժառանգական» Ստեփան Սաֆարյանն էր, կուրծք ծեծելով բնակիչներին համոզում էր, որ պետք է դուրս գալ փողոց և բողոքի «հուժկու» ալիք բարձրացնել, քանի որ իր լավատեղյակ աղբյուրները հայտնել են, որ քաղաքային և տեղական իշխանություններն այդտեղ կառուցելու են էլիտար շենք և որ ամենազավեշտալին այն է, որ Ս. Սաֆարյանի աչքին այդ երկաթե տաղավարները եդեմ էին «երևացել»: Նա բողոքում էր, որ «եդեմի հերն Արաբկիր վարչական շրջանի պաշտոնյաներն անիծում են», մինչդեռ օրը եկավ, բարին էլ՝ հետը, ու ինչպես Խոսրով Հարությունյանն էր Ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարում, «որոշ քաղաքական գործիչներ քաղաքական իմպոտենցիայով են տառապում»… իսկը Ստեփան Սաֆարյանի համար է ասված: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր