Օգնության են հասել փրկարարները
Նոյեմբերի 3-ին, ժամը 15:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 10 հասցեում գտնվող խանութի տանիքի թիթեղները վնասվել են և անձրևաջրերը լցվում են շենք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարներն ամրացրել են Է. Ա.-ին պատկանող «Կենդանական ձայներ» խանութի տանիքի թիթեղները` 10 ք.մ: