Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը չի բացառել Բազելում Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Հունգարիայի արտգործնախարար և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կարող է մինչև տարվա վերջ նոր հանդիպում տեղի ունենալ իր և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի միջև:
Ինչպես հաղորդում է Apa գործակալությունը, հանդիպումը կարող է կայանալ դեկտեմբերին՝ Բազելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
Մամեդյարովն ընդգծել է, որ հոկտեմբերի 27-ին նախագահական մակարդակով անցկացված փարիզյան հանդիպումները եղել են լայնածավալ, որոնք ևս մեկ քայլ են դեպի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
«Դեռ չհամաձայնեցված պահեր կան: Այս հակամարտությունը չի կարող կարգավորվել 1 օրում: Մենք պետք է շարունակենք քննարկել որոշ հարցեր, իսկ նյույորքյան հանդիպումը կլինի այդ շարունակությունը»,-ասել է Մամեդյարովը: