Չինաստանը մարտական լազերային համակարգ է ստեղծել
Չինաստանում ստեղծվել է բարձրաթիրախային լազերային համակարգ, որն ունակ է խոցել ոչ մեծ անօդաչու թռչող սարքերը՝ փոքր տարածության վրա:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, նոր համակարգը թույլ է տալիս թիրախը հայտնաբերելուց հետո ընդամենը 5 վայրկյանում 2 կմ շառավղում ոչնչացնել այն:
Այն նաև կարող է 1 վայրկյանի ընթացքում ոչնչացնել 500 մետր բարձրության վրա և մինչև 50կմ ժամ արագությամբ թռչող անօդաչու սարքը:
Չինական Xinhau գործակալությունը նշում է, որ նոր համնակարգը կիրառվելու է անվտանգությունն ապահովելու նպատակով: