Գերմանացի գյուտարարը ստեղծել է Ջեյմս Բոնդի ոճով լազերային ժամացույց. տեսանյութ
Գերմանացի Պատրիկ Պրիբեին հաջողվել է ստեղծել Ջեյմս Բոնդի ժամացույցի լազերային օրինակը, գրում է Independent պարբերականը:
Այն ստեղծվել է 1983 թվականին նկարահանված Բոնդի մասին պատմող «Երբեք մի ասա երբեք» ֆիլմից լազերային ժամացույցի պատվին:
Գյուտարարի խոսքով՝ ամենօրյա օգտագործման համար ժամացույցը կրելն այնքան էլ հարմար չէ: Տեսագրության մեջ երևում է, որ ժամացույցi լազերային ճառագայթը գործում է ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա և կարող է այրել լուցկու տուփը, պլաստիկե տուփ և կտրել կպչուն ժապավենը: