211652_close_icon
views-count1836 դիտում article-date 15:52 26-10-2014

Ինտելեկտուալ մրցույթներ` ՀՀԿ Շիրակի եւ Վայոց ձորի երիտասարդական կազմակերպություններում

ՀՀԿ Շիրակի եւ Վայոց ձորի երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի ունեցան ինտելեկտուալ խաղ-մրցույթներ: Մրցույթին մասնակցում էին երկու մարզերի շրջանային կազմակերպությունների թիմերը: Առողջ մրցակցային մթնոլորտում Վայոց ձորի ԵԿ երեք` Ջերմուկի, Եղեգնաձորի եւ Վայքի շրջանային թիմերից խաղի հաղթող ճանաչվեց ՀՀԿ Եղեգնաձորի շրջանային երիտասարդական կազմակերպությունը, իսկ շիրակի մարզում`Գյումրու շրջանային ԵԿ-ն: Իր խոսքում ՀՀԿ Շիրակի տարածքային երիտասարդական կազմակերպության ղեկավար Արտակ Առաքելյանը ողջունեց նման ծրագրերի անցկացումը` նշելով, որ այս միջոցառումները խթանում են երիտասարդների ներկուսակցական ակտիվությունը եւ նպաստում տարբեր շրջանային կազմակերպությունների շփմանն ու համագործակցության խորացմանը: Խաղի ավարտից հետո հաղթած թիմերի անդամները պարգեւատրվեցին պատվոգրերով:Հիշեցնենք, որ ինտելեկտուալ խաղ-մրցույթներն անցկացվելու են բոլոր մարզերում, իսկ մարզային փուլերում հաղթած թիմերը մասնակցելու են Երեւանում կայանալիք հանրապետական փուլին:

Նմանատիպ նյութեր