211652_close_icon
views-count1742 դիտում article-date 11:56 24-10-2014

Ինտելեկտուալ մրցույթ ՀՀԿ Տավուշի երիտասարդական կազմակերպությունում

ՀՀԿ Տավուշի տարածքային գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ Տավուշի տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնած ինտելեկտուալ խաղ-մրցույթը: Խաղին մասնակցում էին ՀՀԿ Տավուշի 3 շրջանային երիտասարդական կազմակերպությունների թիմերը` Իջևանի, Նոյեմբերյանի և Դիլիջանի: Համառ պայքարի արդյունքում խաղի հաղթող ճանաչվեց ՀՀԿ Նոյեմբերյանի շրջանային երիտասարդական կազմակերպությունը: Մրցույթի անցկացման նպատակն է տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդ ՀՀԿ-ականներին ներգրավել կրթման գործընթացում, քանի որ խաղերի հարցերի միջոցով փոխանցվում են գիտելիքներ բազմազան թեմաների վերաբերյալ: Իր խոսքում ՀՀԿ Տավուշի տարածքային երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Իսկանդարյանը կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը: Նա նշեց, որ նմանատիպ ծրագրերի միջոցով տարբեր շրջանային կառույցների երիտասարդները խորացնում են իրենց կապերը միմյանց հետ և հարստացնում են գիտելիքները: Նման նախաձեռնությունները խթանում են մարզի երիտասարդության ակտիվությանը: Խաղի ավարտից հետո հաղթած թիմի անդամները պարգևատրվեցին պատվոգրերով և կիսվեցին տպավորություններով: Նշենք, որ մարզային փուլերում հաղթած թիմերը կմասնակցեն Երևանում կայանալիք հանրապետական փուլին:

Նմանատիպ նյութեր