2996 դիտում
09:15 01-11-2014
Բաղրամյան գյուղի ավագանու անդամները հրաժարական են տվել. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ը գրում է, որ Արմավիր մարզի Բաղրամյան գյուղի ավագանու անդամները խոպան մեկնելու նպատակով հրաժարական են տվել: Դեկտեմբերի ամսին Բաղրամյանում կնշանակվեն ավագանու արտահերթ ընտրություններ: Նախօրեին տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը կառավարությանը միջնորդել է 1 մլն դրամ տրամադրել ընտրություններն անցկացնելու նպատակով:
«Ավագանին այստեղ 5 անդամ ունի: Տարբեր ժամանակներում հրաժարականի դիմում են ներկայացրել նրա մեծամասնությունը՝ երեք անդամ, իսկ մեկն էլ ի սկզբանե նիստերին չի մասնակցել:
Այս մասին մեզ տեղեկություններ հայտնեց համայնքի ղեկավարը: Գյուղապետ Կայծակ Մկրտչյանն ասաց, որ ավելի վաղ հրաժարական էին տվել ավագանու անդամներից երկուսը, իսկ արդեն երրորդ անդամի հրաժարականից հետո փաստացի անհնար է դարձել նիստեր գումարել՝ քվորում չլինելու պատճառով:
Հրաժարական տվածներից մեկն առողջական խնդիրներ ունի, երկուսն էլ խոպան են գնացել՝ ժամանակավոր արտագնա աշխատանքի: Չորրորդ անդամն էլ բարձրագույն կրթությամբ տրակտոր է վարում հեռավոր գյուղերում և նիստերից գրեթե միշտ բացակայել է»,-հավելում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
697 դիտում
07:13 08-02-2024
ՔՊ-ական ավագանու անդամները նախընտրում են ավագանու անդամի մանդատը` ԱԺ-ում իրենց զբաղեցրած պաշտոնից. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»