8320 դիտում
20:33 31-10-2014
«Դատարկ» գլխով լավ ֆուտբոլիստ չեն դառնում
Ինչպես աշխարհի ցանկացած երկրում, այնպես էլ Հայաստանում, հասարակության կողմից ֆուտբոլ մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է: Շատերը նույնիսկ իրենց երեխաներին են տեսնում ապագա ֆուտբոլիստների և այդ նպատակով` նրանց ընդգրկում են ֆուտբոլային տարբեր դպրոցներում կամ խմբակներում: Իհարկե, շատ կարևոր և գովելի է, որ ծնողը մտածում է իր երեխային առողջ ապրելակերպի մասին: Սակայն ցավալին այն է, որ մարզաձևը շատ հաճախ չի ընկալվում այնպես, ինչպես անհրաժեշտ է: Ծնողների գերակշիռ մասը համոզված է, որ ֆուտբոլային խմբակ հաճախելու դեպքում երեխան կարող է երկրորդ պլան մղել դպրոցի ուսումը: Եվ հենց այդտեղից էլ սկսվում է հայկական ֆուտբոլի դժբախտությունը: Ի՞նչ է ֆուտբոլը: Ես կարծում եմ, որ ֆուտբոլը առաջին հերթին ինտելեկտուալ խաղ է, և ոչ միայն: Ոմանք կարծում են, որ այս մարզաձևում գլխավորը գնդակ գլորելն ու գոլ խփելն է: Եթե ամեն ինչ այդքան պարզ լիներ, ապա Հայաստանի հավաքականը աշխարհի չեմպիոն կդառնար: Իսկ ինչպես տեսնում ենք` Հայաստանի հավաքականը իր պատմության ընթացքում նույնիսկ խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք չի կարողացել նվաճել:
Ինչպես հայտնի է, ֆուտբոլում բացի ֆիզիկական և տեխնիկական պատրաստականությունից, գոյություն ունի նաև տակտիկական պատրաստականություն հասկացողություն: Այսինքն` ինչպես մտածել և գործել խաղադաշտում: Այն կարող է լինել անհատական, խմբային և թիմային: Ֆուտբոլային տակտիկան ինքնատիպ խնդիր է ֆուտբոլիստի համար: Այն ընկալելու և խաղադաշտում կիրառելու համար երեխան պետք է ինտելեկտուալ առումով զարգացած լինի: Ֆուտբոլիստը պետք է կարողանա վերլուծել տարբեր խաղային իրավիճակներ: Իսկ ինչպե՞ս զարգացնել այդ ինտելեկտը: Ինչպե՞ս երեխային սովորեցնել մտածել: Դրա համար պետք է ուշադրություն դարձնել դպրոցի ուսմանը: Օրինակ՝ պետք է հաճախակի լուծել մաթեմատիկական խնդիրներ, և ոչ միայն: Չէ՞ որ հասարակ մաթեմատիկական խնդիր լուծելով` մենք կարողանում ենք վերլուծել սովորել, զարգացնել մեր ուղեղը: Պատկերացրեք, թե որքան բարդ է նմանատիպ խնդիր լուծել ֆուտբոլային խաղադաշտում, դինամիկ իրավիճակում, երբ մտածելու, կողմնորոշվելու և ճիշտ գործելու համար բավական կարճ ժամանակ ունեք:
Օրինակ՝ «Բավարիա»-ի մանկապատենական դպրոցում, եթե ֆուտբոլի մարզումներին այցելելը երեխային խանգարում է դպրոցում ուսման առաջադիմությանը, ապա տվյալ երեխային արգելվում է ֆուտբոլային խմբակ այցելել: Փաստորեն, մեկը մյուսի հաշվին լինել չի կարող: Նման պրակտիկա շատ է կիրառվում առաջատար ֆուտբոլային երկրներում և շատ մեծ հաջողությամբ:
Հայաստանում երեխաները սկսում են բուն տակտիկական վարժություններ կատարել 11-12 տարեկան հասակից: Այսինքն, արդեն այդ տարիքում պետք է հատկապես ուշադրություն դարձնել երեխաների մտավոր ունակությունների վրա: Այդ տարիքում երեխան արդեն պետք է հստակ պատկերացնի, թե ինչ է իրենից ներկայացնում ֆուտբոլ խաղը: Ւհարկե, դրանում մեծ դերակատարություն ունեն ցածր տարիքային խմբերի հետ աշխատող մարզիչները:
Սովորոբար դպրոցներում գերազանց սովորող աշակերտները ավելի շուտ են ըմբռնում մարզչի կողմից առաջադրված տակտիկական խնդիրները և հեշտ էլ կարողնաում են դրանք լուծել խաղադաշտում: Սակայն նման սաների թիվը բավականին քիչ է հայկական ֆուտբոլում: Կարծում եմ, որ երեխաների կրթության հարցերով պետք է զբաղվեն ոչ միայն ծնողները, այլև ֆուտբոլային խմբակների մարզիչները: Բնականաբար, դպրոցում լավ սովորղ աշակերտի վարքը նույնպես առանձնանում է վատ սովորող աշակերտի վարքից: Որքան լավ է երեխայի վարքը, այնքան բարձր է կարգապահությունը, իսկ որքան բարձր է կարգապահությունը, այդքան էլ մեծանում է արդյունավետությունը:
Եթե վերոնշյալ տարիքում երեխան ֆուտբոլային դասը լավ չի սովորում, ապա ավելի մեծ տարիքում ավելի մեծ խնդիրների է բախվում: Դրանում համոզվելու համար ուշադրություն դարձրեք Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների ելույթներին: Մեր ֆուտբոլիստները մրցակիցներին զիջում են ոչ միայն ֆիզիկական և ֆունկցիոնալ առումով, այլև իրենց ֆուտբոլային գրագիտությամբ: Հասկանալի է, որ մեր տղաները տեխնիկապես միգուցե չեն զիջում իրենց մրցակիցներին, սակայն միայն դրա հաշվին անհնար է լինել լավագույնը: Լավ ֆուտբոլիստ լինելու և լավ ֆուտբոլ ցուցադրելու համար կարևոր է ցանկացած հատկանիշ: Եվ այդ հատկանիշների ներդաշնակ համադրությունն է բերում արդյունքի: Իսկ այդ ամենը միմյանց հետ համադրելը չափազանց բարդ և աշխատատար գործընթաց է: Այստեղ կարևոր է ամեն մանրուքը՝ սկսած մարզագույքից և ավարտած երկրի ֆուտբոլային ենթակառուցվածքների աշխատանքով: Սակայն մի բան ակնհայտ է, որ «դատարկ» գլխով լավ ֆուտբոլիստ չեն դառնում:
[b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ [/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1999 դիտում
22:30 20-11-2024
60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
2164 դիտում
21:53 20-11-2024
Գասպար Տերտերյանը՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն
2035 դիտում
21:32 20-11-2024
Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել