1480 դիտում
22:14 31-10-2014
Տրակտորային վիճակագրություն` ըստ Գյուղնախարարության. տեսանյութ
Հայաստանում 14 783 տրակտոր կա, սարքին է 78 տոկոսը: Կան որոշ տեխնիկական միջոցներ, որոնք շահագործվում են 1976-ից, մինչև այսօր պիտանի են: 2013-ին Հայաստանում 130 տրակտորի պահանջարկ է եղել, այս տարի ընդամենը 23: Հայաստանում մեծ պահանջարկ են վայելում բելառուսական տրակտորները: Ճապոնական ու եվրոպական արտադրության տեխնիկան բավականին թանկ է, գլխացավանք է գյուղացու համար: Ճապոնական տրակտորի մեկ ծնկաձև լիսեռն արժե 1200 դոլար, իսկ գյուղացու հնարավորությունները սահմանափակ են: Բելառուսականը էժան է, օգտագործումը` հարմարավետ:
Ներմուծված գյուղտեխնիկայի վաճառքն ազատ է` ուղղակի և լիզինգային: Կոմբայնի գինը 30,5 մլն դրամ է, տրվում է, տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով: Իսկ տրակտորի գինը 7,2 մլն դրամ է` 9 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Երկու դեպքում էլ 20 տոկոս կանխավճար պետք է մուծել, իսկ վարկի ժամկետը 6 տարի է:
Գյուղնախարարությունը գյուղտեխնիկա օգտագործող գյուղացիներին ազատել է տեխնիկական զննումից: Այդ կերպ գյուղացիներին ազատել են նաև տեխնիկայի տեղաշարժման ավելորդ գլխացավանքից:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/36162]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5220 դիտում
13:24 01-04-2014
ՄԻՊ-ը հրապարակել է ՀՀ Գյուղնախարարության գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը
647 դիտում
18:46 07-04-2014
Սերգո Կարապետյանը շնորհավորել է գյուղնախարարության կին աշխատակիցներին
Այս բաժնից
736 դիտում
20:21 05-05-2024
Առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
568 դիտում
18:55 05-05-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին
1183 դիտում
18:39 05-05-2024
Բագրատ Սրբազանի՝ Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սևան քաղաք․ ՈւՂԻՂ