211652_close_icon
views-count779 դիտում article-date 18:46 07-04-2014

Սերգո Կարապետյանը շնորհավորել է գյուղնախարարության կին աշխատակիցներին

«Ազգային ամենամեծ արժեքի՝ Հայրենիքի բնորոշիչը մեզանում մայրն է: Մեզ համար մայր են նաև մեր հողը, մեր լեզուն, մեր օջախը: Ուստի, մեր տոնացույցի ամենակարևոր ու իմաստալից տոնն էլ Մայրության և գեղեցկության տոնն է, որի առթիվ շնորհավորում եմ մեր երկրի գյուղատնտեսությանն առնչվող մեր մայրերին, քույրերին, կանանց »: Այսպես սկսեց իր շնորհավորանքի խոսքն այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը՝ դիմելով նիստերի դահլիճում հավաքված նախարարության աշխատակցուհիներին: ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աշխատողների 60 %-ից ավելին կանայք են: Ընտանեկան հոգսերից բացի այսօր նրանք հաղթահարում են նաև սոցիալական բազմաթիվ խնդիրներ, շարունակելով մեր քարոտ հողից առավել հատույց ու եկամուտ ստանալու իրենց շնորհակալ ու բեղմնավոր աշխատանքը: Ի սրտե շնորհավորելով նրանց տոնի առթիվ, Սերգո Կարապետյանը ծաղիկներ նվիրեց կանանց: Նախարարության մի շարք աշխատակցուհիներ, Մայրության և գեղեցկության տոնի առթիվ և գյուղատնտեսության ոլորտում ունեցած ներդրումների համար, պարգևատրվեցին նախարարության շնորհակալագրերով:

Նմանատիպ նյութեր