211652_close_icon
views-count1883 դիտում article-date 15:23 31-10-2014

Հղիներ VS Հղիներ. նպաստի ու ծննդաբերության արանքում

Սոցիալական ոլորտի բյուջեում երկու լավ լուր կա՝ կբարձրանա նվազագույն աշխատավաձն ու թոշակը՝ հինգհազարական դրամով։ Հունվարի մեկից՝ աշխատանքային կենսաթոշակի չափը կդառնա 41 հազար։ Իսկ հուլիսի մեկից ամենացածր աշխատավարձը կլինի 55 հազար։ Նույնիսկ լավ նորությունները ստվերում չթողեցին թոփ թեման՝ նվազագույն աշխատավարձը չաշխատող հղիներին էլ է վերբերում՝ որ նրանք այդքան նպաստ ստանան, աշխատող հղիների նպաստն են կրճատում։ Հղիներ VS Հղիներ։ Պատգամավորների կատակի կեսը ճշմարտություն է՝ մինչև հղիները հասնեն իրենց ուզածին, կծննդաբերեն։ Նախարարն ասաց այն, ինչ ասել է՝ այնպես կանեն, ոչ մի հղի չի տուժի։ Դրա համար են օրենք փոխում։ ԲՀԿ-ականը կոռուպցիոն ռիսկերի մասին խոսեց ու մի քանի անգամ Ֆինանսների նախկին նախարարի անունը տվեց։ Ավելի ճիշտ՝ դեկրետ գնացած նրա կնոջ անունը։ Հակոբ Հակոբյանը միանգամից պաշտպանեց նախկին նախարարին, կամ նրա կնոջը ու շշետեց՝ փոփոխության վրա նոր չեն աշխատում։ Արտեմ Ասատրյանը չի թաքցնում՝ նախագիծը ռիսկային է։ Իսկ պատգամավորի բերած օրինակի մեջ անօրինական ոչինչ չի տեսնում։ Որտեղից որտեղ, հղիների նպաստների արանքում Միքայել Մելքումյանը հայտնվեց։ Գնաճային ճնշումներով է մտահոգված։ Նիստ վարողը զայրացավ՝ դա՞ ինչ կապ ունի ոլորտի հետ։ Արդեն բարձր ձայնով են խոսում՝ էլ անգրագետ, էլ նախարարի համար կուրծք ծեծող։ Խոսրով Հարությունյանը կուրծք ծեծելու թեման նորից հղիներով կտրեց՝ եկել է ասի, որ ինքն էլ է պաշտպանում բողոքող հղիներին: Ու այստեղ նոր հայեցակարգի մասին հայտարարվեց: Չարաշահումները կանխող: Հեղինակը Խոսրով Հարությունյանն է: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/36153]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր