Ծննդաբերության ցավեր կարող են «զգալ» նաեւ տղամարդիկ
Չինաստանի քաղաքներից մեկի ծննդատանը սեփական մաշկի վրա կարելի է զգալ՝ ինչ ցավեր են ունենում կանայք՝ ծննդաբերելիս:
Ծննդատանը հատուկ ծառայություն է մատուցվում. տղամարդու փորի ստորին հատվածին հատուկ սարքավորմամբ փոխանցում են էլեկտրական ալիքներ, որոնք նույն զգացողությունն ու ցավերն են առաջացնում, ինչպիսիք զգում են ծննդաբերող կանայք:
Ծառայությունը գործարկվել է, երբ կանաց մի մասը հղիության ընթացքում բողոքել է ամուսինների անտարբերությունից: