Գյումրիում երեք երեխաների 39-ամյա մայրը ծննդաբերության ժամանակ մահացել է
Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում մահացել է 39-ամյա Կարինե Պապանյանը:
Այս տեղեկությունը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կուրղինյանը: Պտղի կյանքը փրկել եւս չի հաջողվել: Մահացած կինը ուներ երեք երեխա:
Նախնական վարկածով Կարինե Պապանյանի մահվան պատճառը եղել է պտղաջրային էմբոլիան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: