13626 դիտում
11:29 31-10-2014
Վարչապետին հյուրանոցային համալիրում դիմավորեցին էկոնոմիկայի նախարարը, մարզպետը, քաղաքապետն ու մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Տավուշի մարզ:
Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դիլիջան քաղաքի «Բեսթ Վեսթեռն Փարադայզ» հյուրանոցային համալիրում մեկնարկեց ամենամյա բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումը:
Քիչ առաջ բացման խոսքով հանդես եկավ վարչապետ Հ. Աբրահամյանը:
Ֆորումն անցկացվում է 2013 թվականից՝ «Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» նշանաբանով և նվիրված է տեխնոկոլոգիական կրթության և ձեռներեցության հիմնախնդիրներին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ֆորումի օրակարգում են հանրակրթական և բարձրագույն կրթության, ձեռներեցության, օրենսդրական և ենթակառուցվածքների տեսանկյուններից անհրաժեշտ անելիքների քննարկումները:
Այսօր ֆորումի պլենար նիստի հիմնական խոսնակներն են իսրայելական «Յոզմա գրուպ» վենչուրային հիմնադրամի հիմնադիր և գործադիր ղեկավար Յիգալ Էրլիխը և «Գրանտուս վենչուրս» ընկերության գլխավոր տնօրեն Մանուկ Հերգնյանը:
Օրվա երկրորդ կեսին տեղի կունենա «Ինովացիոն քաղաքականություն, միջազգային և հայաստանյան փորձի համադրում» թեմայով քննարկումը, որի խոսնակներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ՄԱԿ մշտական համակարգող և Հայաստանի Հանրապետությունում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Ուսետոն և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Ֆորումի աշխատանքները կշարունակվեն վաղը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարչապետին դիմավորեցին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, մարզի ոստիկանապետ Արշալույս Գևորգյանը և պաշտոնատար այլ անձինք:
Ֆորումը կազմակերպել է «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը»՝ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի գլխավորությամբ, ով նույնպես վարչապետին դիմավորողների մեջ էր:
Լուսանկարենրը՝ Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+