ԲԿՄԱ-ի հարձակվող կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»
ԲԿՄԱ-ի հարձակվող Տոմաշ Նեցիդը, ով վարձավճարով հանդես է գալիս հոլանդական «Զվոլե»-ի կազմում, հայտնվել է մի շարք եվրոպական ակումբների հետաքրքրության շրջանակներում:
Ինչպես տեղեկացնում է Algemeen Dagblad հոլանդական պարբերականը, Չեխիայի հավաքականի խաղացողին իրենց կազմերում ցանկանում են տեսնել հոլանդական երկու գրանդեր՝ «Այաքս»-ն ու «Ֆեյենորդ»-ը, ինչպես նաև Դորտմունդի «Բորուսիա»-ն: Նշվում է, որ ֆուտբոլիստը պատրաստ է ընդունել գերմանական թիմ տեղափոխվելու առաջարկը: Իր հերթին ԲԿՄԱ-ն պատրաստ է ֆուտբոլիստին տրանսֆերի հանել առաջիկա ձմեռվա ընթացքում, քանի որ Նեցիդի պայմանագրի ժամկետը ռուսական ակումբի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Հոլանդիայի ընթացիկ մրցաշրջանում Նեցիդը «Զվոլե»-ի կազմում անցկացրած 9 խաղում 4 գոլ է խփել: