211652_close_icon
views-count1231 դիտում article-date 11:39 30-10-2014

Երևանի փոխքաղաքապետն ու երաժշտությունը. ՉԻ

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը փաստորեն հայկական ցածրորակ էստրադայի երկրպագուներից է: Պարզվում է՝ նրան անձամբ դուր են գալիս Երևանի տոնին Հանրապետության հրապարակից հնչող հայկական երգիչ-երգչուհիների «նվնվոցները»: Երբ «ՉԻ» թղթակիցը Կամո Արեյանից հետաքրքրվել է, թե ինչու է քաղաքապետարանը մայրաքաղաքի բյուջեից մեծ գումարներ տրամադրում համերգներին, երբ աղքատությունը Երևանում օրեցօր մեծանում է, Արեյանը չի համաձայնել և ասել է. «Հարցրե՛ք այն բնակչին, որը խանդավառված է այդ տոնով: Այս տարի ընդամենը համայնքային բյուջեի ծախսը կազմել է 130 մլն դրամ: Չգիտեմ՝ աղքատության ցուցանիշները ո՞ր սանդղակով եք գնահատում, բայց այն բովանդակային առումով կարող է տարբեր լինել: Ո՞վ ասաց, որ չափի մեջ չէ, այն մինիմալ էր, որը բավարարեց տոնակատարությունը բարձր որակով իրականացնելու համար: Մեզ պետք էր ճաշակով տոնակատարություն, որից օգտվում է երևանցին»,-ասաց նա՝ նշելով, որ իրեն անձամբ դուր են գալիս այդ համերգները: Նա ասաց, թե Երևանը չպետք է մշակութային կյանքից զերծ լինի»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր