211652_close_icon
views-count9720 դիտում article-date 13:31 29-10-2014

Մահվան ելքով վրաերթ կատարած հաշվապահին ժամերի ընթացքում հայտնաբերեցին ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ, 39-ամյա Վահրամ Անտոնյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցներ, ավագ տեսուչ Հարություն Հարությունյանն ու տեսուչ Սարգիս Աղաջանյանը: Ժամանել է նաև ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննական վարչության քննիչ Նարեկ Մանանդյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով: Մինչ քննչական մարմինը դեպքի վայրում գործողություններ էր կատարում, ՃՈ ավագ տեսուչ Հ. Հարությունյանն ու տեսուչ Ս. Աղաջանյանն օպերատիվ տվյալներով հայտնաբերում են վրաերթը կատարողին, ով Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակչուհի, 53-ամյա Անթառամ Խաչատրյանն է: ՃՈ աշխատակիցները հայտնաբերում են նաև Suzuki մակնիշի 68 ԼQ 888 համարանիշի ավտոմեքենան: Արդեն նրան այցելած ՃՈ աշխատակիցներին Ա. Խաչատրյանը խոստովանում է կատարվածը և հայտարարում, որ ինքն աշխատում է Ախուրյանի բժշկական կենտրոնում՝ որպես հաշվապահ: Քննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Անիի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր