211652_close_icon
views-count10984 դիտում article-date 14:57 28-10-2014

Վրաերթ՝ Երևանում. բժիշկները պայքարում են 8-ամյա տղայի կյանքի համար

Այսօր ՝ հոկտեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ին նրբանցքի բնակիչ, 50-ամյա Բաբկեն Ենոքյանը իր վարած Mercedes մակնիշի 29 ՏՍ 213 համարանիշի ավտոմեքենայով Բաշինջաղյան փողոցի թիվ 172 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա Նարեկ Ավագյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այնտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան գտնվում է ծանր կայուն վիճակում: Վրաերթի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քնիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:

Նմանատիպ նյութեր