«Ռեալ»-ն ու «Արսենալ»-ը հավակնում են Շտեֆան Լիխշտայներին
Մադրիդի «Ռեալ»-ը և Լոնդոնի «Արսենալ»-ը հետարաքրքրված են «Յուվենտուս»-ի պաշտպան Շտեֆան Լիխշտայների ծառայություններով, հայտնում է Sportsmole.co.uk բրիտանական կայքը:
30-ամյա ֆուտբոլիստը երջանիկ է Թուրինում, բայց դեմ չէ իր կարիերան շարունակել Իսպանիայի և կամ Անգլիայի առաջնություններում:
Հիշեցնենք, որ «Յուվենտուս»-ի և Շտեֆան Լիխշտայների միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2015 թվականի ամռանը։