«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը հավակնում են Արտուրո Վիդալին
«Յուվենտուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը իր կարիերան կարող է շարունակել Իսպանիայում, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը: Իսպանական գրանդները Վիդալին ձեռք բերելու համար միմյանց միջև կպայքարեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում, հայտնում է La Gazzetta dello sport-ը:
Նշվում է, որ գործարքի մեջ կարող են ներառվել նաև երկու թիմերի որոշ խաղացողները: