211652_close_icon
views-count1205 դիտում article-date 15:51 14-03-2016

ԱԻՆ-ում նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ կայացել է ամենշաբաթյա խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հանդիսավոր բացման նախապատրաստական աշխատանքների մասին, որոնց վերաբերյալ նախարարը հանձնարարականներ և ցուցումներ տվեց: «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց մոտակա օրերի եղանակի կանխատեսումը: Լ. Վարդանյանի փոխանցմամբ՝ մարտի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ,սակայն կնկատվի ջերմաստիճանի անկում։ Օրվա երկրորդ կեսին և վաղը` առաջին կեսին հնարավոր են տեղումներ: Տեղումներ կլինեն Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և ԼՂՀ-ում: Լ.Վարդանյանը նշեց նաև, որ արդեն պատրաստ են գարնանային վարարումների կանխատեսումները: Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ ՀՀ Լոռու մարզի փրկարար վարչության պետ Հրաչյա Անտոնյանը զեկուցեց, որ մարտի 11-ին Սպիտակ էր այցելել Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանն իր կնոջ հետ, ովքեր դեսպանատան աշխատակիցների և Սպիտակի քաղաքապետի հետ հարգանքի տուրք մատուցեցին 2011 թվականին Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածներին ` ծաղկեպսակ դնելով նրանց հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

Նմանատիպ նյութեր