1039 դիտում
12:57 27-10-2014
ԼՂՀ արտգործնախարարը Կանադայում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան գալա երեկոյին
Աշխատանքային այցով Կանադայում է գտնվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
Նախարարի այցը սկսվել է Տորոնտո քաղաքից, որտեղ նա այցելել է հայ առաքելական, կաթողիկե և բողոքական եկեղեցիները, համայնքային մի շարք կառույցներ, դպրոցներ։
Հոկտեմբերի 26-ին Կարեն Միրզոյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան գալա երեկոյին, որտեղ հանդես է եկել որպես գլխավոր բանախոս։ Իր ելույթում նա մասնավորապես ներկայացրել է Արցախի ներկայիս վիճակը և ձեռքբերումները, երկրի զարգացմանն ուղղված ծրագրերն ու անելիքները։ Կարեն Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին։
Խոսելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության մասին Արցախում՝ նախարարը դրական է գնահատել այն, ընդգծելով, որ դրա շնորհիվ լուծվել են ենթակառուցվածքային բազմաթիվ հարցեր, կառուցվել դպրոցներ, մանկապարտեզներ ու համայնքային կենտրոններ։
Կանադա այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը մի շարք հանդիպումներ կունենա նաև Օտտավա և Մոնրեալ քաղաքներում։
Նմանատիպ նյութեր
1748 դիտում
11:26 21-12-2018
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գալա երեկոյին հանգանակվել է 4,1 միլիոն դոլար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3313 դիտում
20:05 26-05-2017
Նախագահը ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին. ՖՈՏՈՌԵՊՈՐԱՏԱԺ
Այս բաժնից
874 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1333 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
895 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել