Սպանվել է ՀԱՀ հավաքականի դարպասապահը
Յոհանեսբուրգ քաղաքում ավազակային հարձակման արդյունքում սպանվել է ՀԱՀ հավաքականի և «Օրլանդո Պայրաթս»-ի ավագ Սենզո Մեյիվան:
«Անհայտ անձինք ներխուժել են նրա բնակարան և պահանջել են գումար, ինչպես նաև այլ թանկարժեք իրեր: Սենզոն փորձել է պաշտպանել իր ընկերուհուն, քանի որ գողերից մեկը զենքը ուղղել է վերջինիս ուղղությամբ»,- նշել է տեղի ոստիկանության ներկայացուցիչներից մեկը:
27-ամյա դարպասապահը իր ամբողջ կարիերան անցկացրել էր «Օրլանդո»-ի կազմում, իսկ 2013 թվականին իր նորամուտն էր նշել ՀԱՀ հավաքականի կազմում: