Մեքսիկայի հավաքականի հրաշքներ գործող դարպասապահը` անգլիական գրանդների թիրախում
Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Գիլերմո Օչոան իր կարիերան կարող է շարունակել Անգլիայում: Ինչպես հայտնում է Daily Express-ը, դարպասապահի նկատմամբ ուշադրությունը մեծացել է 2014 թվականի աշխարհի առաջնությունում ցուցադրած [url=https://shamshyan.com/hy/article/17867/]հրաշալի խաղի[/url] հետևանքով: Օչոային իրենց կազմերում ցանկանում են տեսնել «Լիվերպուլ»-ն ու «Արսենալ»-ը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի Բրազիլիա – Մեքսիկա (0:0) խաղի գլխավոր հերոս դարձավ մեքսիկացիների դարպասապահ Գիլերմո Օչոան, ով հանճարեղ խաղ ցուցադրեց և բազմաթիվ ֆանտաստիկ սեյվերի հեղինակ դարձավ: