Բրազիլիայի հավաքականի դարպասապահը կտեղափոխվի «Կալյարի»
Բրազիլիայի հավաքականի և «Քուինզ Պարկ Ռեյնջերս»-ի դարպասապահ Ժուլիո Սեզարը իր կարիերան կշարունակի իտալական «Կալյարի»-ում, հայտնում է Sky Sport Italia-ն:
Նշվում է, որ դարպասապահը արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները: Նախկինում նշվում էր, որ «ՔՊՌ»-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը դեմ չէ Ժուլիո Սեզարի այլ ակումբ տեղափոխությանը:
Ընթացիկ մրցաշրջանում Ժուլիո Սեզարը «ՔՊՌ»-ի կազմում ոչ մի հանդիպում չի անցկացրել: