Հանրապետության զգալի մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 27-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:
Ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին:
Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում` անձրևի: Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-9 աստիճանով:
Հոկտեմբերի 29-30-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 27-ին, 28-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ:
[img]/ups/images/0759547001414386863367056.jpg[/img]
Երևանում հոկտեմբերի 27-ին, 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]/ups/images/0514339001414386939662705.jpg[/img]