211652_close_icon
views-count1222 դիտում article-date 21:31 26-10-2014

Ես այլ խաղի էի սպասում. Լուիս Էնրիկե

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Ռեալ»-ի հետ կայացած խաղից հետո մեկնաբանել է հանդիպման արդյունքը: Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Ռեալ»-ը տնային խաղում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բարսելոնա»-ի նկատմամբ: «Մենք հիանալի սկսեցինք, բայց գոլից հետո մրցակցին թույլ տվեցինք բազմաթիվ պահեր ստեղծել մեր դարպասի ուղղությամբ: Մենք կարող էինք հաշիվը ավելի խոշոր դարձնել, սակայն դա մեզ չհաջողվեց: Երկրորդ խաղակեսում մրցակիցը մեզ պատժեց սխալների պատճառով: Ես այլ խաղի էի սպասում:»,-ասել է Լուիս Էնրիկեն:

Նմանատիպ նյութեր