Յուրա Մովսիսյանը առաջին խաղն է անցկացրել վնասվածքից ապաքինվելուց հետո. տեսանյութ
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը իր առաջին հանդիպումն է անցկացրել ընթացիկ մրցաշրջանում: Հայ ռմբարկուն ծնկի վնասվածքից ապաքինվելուց հետո այսօր «Սպարտակ»-ի կազմում մասնակցել է «Լոկոմոտիվ»-ի դեմ հանդիպմանը: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Մովսիսյանը փոխարինման է դուրս եկել 71-րդ րոպեին: