211652_close_icon
views-count6913 դիտում article-date 15:17 25-10-2014

Երևանում բախվել են Opel-ն ու Нива-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գրիգոր Թամոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 03:00-ի սահմաններում Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի խաչմերուկում բախվել են Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի բնակիչ, 59-ամյա Վոլոդյա Խաչատրյանի վարած Opel մակնիշի 34 AR 484 համարանիշի և Երևան քաղաքի Ազատության փողոցի 3/1 շենքի բնակիչ, 30-ամյա Վահագն Մանուկյանի վարած Վազ 2121 մակնիշի 55 VM 404 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նիվայի վարորդ Վ, Մանուկյան ու նրա ուղևոր՝ Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 23-ամյա Միքայել Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ավտոմեքենաները քննիչի հանձնարակականով տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Նախնական տվյալներով ՎԱԶ-2121 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.600.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 34.000 ՀՀ դրամ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր