30931 դիտում
08:33 03-10-2020
Միանում եմ մարտադաշտերից բոլոր դիակները հավաքելու կոչին. Իլհամի համար այս դիակները կմոտեցնեն հատուցման օրը. Չալաբյան
Երեկ ավարտվեց ռազմական գործողությունների առաջին շաբաթը, արդեն աշխարհում բոլորին պարզ է դառնում, որ թշնամու հարձակումը ձախողված է, թե մարտի դաշտում, թե դիվանագիտական հարթակներում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Թշնամին անխղճորեն մարտի է նետել իր ամբողջ եղած-չեղածը, կանգ չի առնում ոչ մի տեսակ կորուստի առաջ, արդյունքում Մռավից մինչև Հորադիզ մարտադաշտերում հիմա թափված են թշնամու զինվորների հարյուրավոր դիակները՝ որպես ակնառու վկայություն հայոց բազկի ուժի, ու թուրքական "Բիզիմդիրի" հերթական ձախողման։
Երեկ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան կոչով՝ մարտական գործողություններում հումանիտար դադար վերցնելու, և մարտադաշտերից բոլոր դիակները հավաքելու։ Ես միանում եմ այդ կոչին, և հորդորում եմ մեր բանակի ղեկավարությանը՝ որպես իրական մարդասիրության ժեստ, գնալ այդ քայլին։ Որքան էլ ատելի լինի թշնամին, զոհվելուց հետո այն այլևս մեզ վտանգ չի ներկայացնում, փոխարենը մեր դիրքերի առաջ նրա նեխող դիակները վարակի և բարոյալքման աղբյուր են, որից պետք է օր առաջ ազատվել։
Այդ դիակները պետք է հիմա հատ-հատ հավաստանշել Կարմիր Խաչի աջակցությամբ, և պարտադրել, որ դրանք հանձնվեն ընտանիքներին։ Համոզված եմ, որ մարտադաշտից ընտանիքներ վերադարձող հարյուրավոր և հազարավոր դիակները այս պատերազմը Ադրբեջանի ներսը տեղափոխելու լավագույն ձևն են, և կբացեն այդ երկրի ժողովրդի աչքերը այն մեծ խաբեության վրա, որոնցով իրենց կերակրել է Իլհամը արդեն համարյա երկու տասնամյակ։ Իսկ Իլհամի համար այս դիակները կմոտեցնեն հատուցման օրը՝ թե մեզ, թե սեփական ժողովրդին պատճառած անթիվ դժբախտությունների համար։ Բոլորին բարի լույս, հաղթելու անսահման վճռականությամբ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2424 դիտում
20:59 28-08-2020
CNNTurk-ն անդրադարձել է Սևրի դաշնագիրը ստորագրած պետությունների երիտասարդների հատուցման կոչին
721 դիտում
18:37 19-05-2015
Անհրաժեշտ է ընդունել մոտ 500 օրենքներ, որոնք կմոտեցնեն Ուկրաինան ԵՄ-ին. Յացենյուկ
8762 դիտում
11:56 25-04-2021
Դավաճանը դիմեց «հպարտ քաղաքացիներին», որոնց հպարտությունը մատաղ արեց Իլհամի ոտքերի տակ. Գագիկ Համբարյան
Այս բաժնից
913 դիտում
20:03 31-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
7606 դիտում
19:57 31-12-2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի Ամանորի շնորհավորական ուղերձը