9575 դիտում
15:10 23-10-2014
ԱԺ պատգամավորին Վերնիսաժում տեղի ունեցած միջադեպն այնքան է բարկացրել, որ պատրաստ է եղել ծեծելու չափն անցած երիտասարդներին
Օրերս Վերնիսաժում բուռն վիճաբանություն է տեղի ունեցել ազգությամբ հայ հանրահայտ դուդուկահար, Թուրքիայի քաղաքացի Էրթան Թեկինի եւ Վերնիսաժի աշխատակիցների միջեւ, որին փորձել է անգամ միջամտել ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:
Վերջինս այնքան բարկացած է եղել, որ անգամ պատրաստ է եղել ծեծելու հանրահայտ դուդուկահարին վիրավորած Վերնիսաժի աշխատակիցներին:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի հետ զրույցում պատգամավորը պատմեց, որ մինչեւ այդ, երբ հայազգի դուդուկահարը ընկերների հետ այցելել է Վերնիսաժ, մոտեցել է վաճառողին և նրան տեղեկացրել, որ այն երգը, որի կատարումը բարձրաձայն հնչեցվում է Վերնիսաժի տարածքում, կատարում է ազերի երգիչ Ալիխան Սամեդովը եւ խորհուրդ է տվել անջատել այդ երաժշտությունը: Ավելին, նա ընդգծել է, որ Ալիխանն այն մարդն է, ով ամեն անգամ բեմ բարձրանալիս խայտառակում է հայ ազգին: Սակայն երաժշտությունը միացրած երիտասարդները բորբոքվել են դուդուկահարի դիտողությունից եւ ասել, թե դա իրենց գործն է եւ որ այդ երաժշտության հեղինակը հայ է:
ԱԺ պատգամավորը, իմանալով դեպքի մասին եւ տեսնելով, որ համապատասխան մարմինները չեն միջամտում կատարվածին ու անգամ փորձ չեն անում արգելել ազերի երգչի երաժշտությունը հայկական շուկայում, որտեղ հազարավոր զբոսաշրջիկներ են լինում, անձամբ է գնացել Վերնիսաժ՝ այդ երիտասարդներին տեսնելու եւ հաշիվ պահանջելու:
«Այնքան էի բարկացել, որ անգամ պատրաստ էի ծեծի ենթարկել նրանց: Բայց այնտեղ չէին, ոչ ոք մեղքն իր վրա չվերցրեց: Շատ ազգեր մեր մշակույթով մարդ դառան: Բայց մենք մերը չենք պահում: Մենք մեր ազգային տեսակը պետք է ամեն գնով պահենք: Պարտավոր չենք վերնիսաժներում, ռեստորաններում հնչող այդ ադրբեջանական տեսակը վերցնենք»,- ավելացրեց Արագած Ախոյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
877 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը