5129 դիտում
10:23 16-05-2015
Գորիսի միլպետի պաշտոնանկության պատճառը Հովհաննես Սահակյանի մասնակցությամբ միջադեպն է եղել. ՀԺ
«Երեկ մեզ հաջողվեց պարզել, թե մի քանի օր առաջ կոնկրետ ի՞նչ պատճառով և ում միջնորդությամբ է աշխատանքից ազատվել ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արայիկ Դավթյանը, ով այդ պաշտոնում հասցրեց աշխատել ընդամենը մեկ ամիս:
Մեր տեղեկություններով, ազատման պատճառը Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի մասնակցությամբ միջադեպն է: Վերջինս ընտանիքի հետ մեքենայով վերադառնալիս է եղել Արցախից, և Գորիսում չափազանց մեծ արագությամբ ընթացող մի մեքենա վերջին պահին է կարողացել խուսափել աղետալի բախումից, բայց կոտրել է Սահակյանի մեքենայի հայելին: Պարզվել է վարորդը հենց ոստիկանապետ Դավթյանն է, ով, ըստ լուրերի, խմած է եղել և ոչ միայն ներողություն չի խնդրել, այլ նույնիսկ քաշքշոց է հրահրել Սահակյանի հետ: Սահակյանը տեղի ունեցածի մասին տեղյակ է պահել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Վերջինս էլ ազատել է կարգազանց միլպետին: Սահակյանը երեկ կտրականապես հերքում էր սույն տեղեկությունները: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ հայտարարեց, թե Գորիսի միլպետի պաշտոնանկության վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն տվել են, ոստիկանությունում կադրային փոփոխություններ մշտապես լինում են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1477 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»