211652_close_icon
views-count1483 դիտում article-date 19:08 23-10-2014

Հետախուզվողը Հայաստան ժամանեց Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ինքնաթիռով

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 09.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1967 թ. ծնված Արշակ Շ.-ն, որը հոկտեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր