10168 դիտում
19:29 22-10-2014
Հասարակական սպասարկման օբյեկտի հաշվին ծառերի սպանդ՝ Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ը ահազանգեր է ստացել քաղաքացիներից, որ Մյասնիկյան պողոտայում հասարակական սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով շինարարություն կատարողները մի քանի ծառեր են տրակտորով արմատախիլ արել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հասարակական օբյեկտի կառուցման կապալառուն Պռոշյանի կոնյակի գործարանն է, պատվիրատուն` է. Չոբանյանը, իսկ նախագծային կազմակերպությունը “ՀԱԲ ՇԻՆՆԱԽԱԳԻԾ” ՍՊԸ-ն է:
Շինարարության թույլտվությունը տրվել է այս տարվա հունվարի 23-ին:
Մեր այցելության պահին արդեն հեռացրել էին հատված ծառերը և միայն մնացել էր մի քանի կոճղեր և մի կանգնած հսկայական ծառ:
Իրավիճակի մասին տեղեկացվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ով կարգադրել է, որպեսզի վարչական շրջանի պատասխանատուները շտապ մոտենան նշված վայր և պարզեն եղելությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մի քանի ծառեր ապօրինի հատելու համար վարչական շրջանի ղեկավարը գրավոր դիմել է նաև շրջանի դատախազին:
Լուսանկարները և տեսանյութը ` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+