2726 դիտում
15:45 22-10-2014
Վարդան Այվազյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը շատ պստիկ է` իր շեֆերին հասնելու համար
«Դուն դու ես ու քո շեֆերը»,-նման ռեպլիկով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանին դիմեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, երբ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ նրանց բանավեճին միացած ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին Վարդան Այվազյանը ասաց. «Էս դու՞ խի անհանգստացար»:
Վարդան Այվազյանը շարունակեց՝ նկատելով, թե. «Դու շատ պստիկ ես, որ իմ շեֆերին հասնես»:
Իսկ քննարկման սկզբում Նիկոլ Փաշինյանը դժգոհում էր, որ այդ օրենքի բովանդակության 90%-ը կապ չունի սահմանամերձ շրջանների հետ: «Ճանապարհներ, բնապահպանություն, սաղ խառնում եք իրար ու ասում եք, որ տալիս եք հարկային արտոնություն: Էս օրենքով ցույցերի եք հանում սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որ դուրս են գալու ցույցի ու ասեն՝ չենք ուզում ձեր արտոնությունը, հանեք»,- դժգոհում էր նա:
Նմանատիպ նյութեր
14571 դիտում
16:30 11-08-2021
«Պարոն Կոնջորյան, երբ շեֆ եք ասում, ո՞ւմ նկատի ունեք»․ Մանուկյանը թվարկեց Կոնջորյանի շեֆերին․ «Առավոտ»
Այս բաժնից
922 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1273 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1090 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան