211652_close_icon
views-count1535 դիտում article-date 10:15 22-10-2014

Արմեն Գևորգյանը դրսում է, իսկ Վարդան Այվազյանը բոլոր հնարավոր միջոցներով պայքարում է ՏԿ նախարարի պաշտոնի համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ըստ իր տեղեկությունների` ՀՀ տարածքային նախկին նախարար եւ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պաշտոնանկությունից հետո մեկնել է Եվրոպա, իսկ ավելի կոնկրետ` Ֆրանսիայի Հանրապետություն: Մի պահ նույնիսկ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Գևորգյանն ընդդմիշտ կամ առնվազն երկար ժամանակով է մեկնել արտերկիր: «Սակայն Գևորգյանին մոտ կանգնած անձից «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նա արտերկիր է մեկնել ընտանիքի հետ միասին հանգստանալու նպատակով եւ մոտ ապագայում ընտանիքի հետ կվերադառնա Հայաստան: Ի դեպ, երեկվա դրությամբ դեռեւս հայտնի չէր, թե տարածքային նախարարի պաշտոնում ով է փոխարինելու Արմեն Գևորգյանին: Ենթադրվում է, որ մինչև այս շաբաթվա վերջ ապագա նախարարի անունը հայտնի կդառնա: Ի դեպ, ըստ լուրերի, ԱԺ ՀՀԿ խմակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վարդան Այվազյանը բոլոր հնարավոր միջոցներով պայքարում է` ՏԿ նախարարի պաշտոնում նշանակվելու համար»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր