9245 դիտում
22:02 07-05-2018
Վարդան Այվազյանը պնդում է, որ բոլոր բարեփոխումներն իրականացնելու համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ. Aravot.am
Այսօր` մայիսի 7-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում Իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ Վարդան Այվազյանի մամուլի ասուլիսը Հայաստանում սահմանադրական խնդիրների, հնարավոր ճգնաժամի ու դրանից խուսափելու ուղիների մասին էր:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում սահմանադրագետը մինչև վերը նշված հարցերին անդրադառնալը նախ նշեց, որ ներկայումս ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ իրավական համակարգն ունակ չեն կարգավորելու առաջ քաշված խնդիրները, ինչը պայմանավորված է դրանց նախագծման ու ձևավորման ոչ ամբողջական ու ոչ բավարար լինելու հանգամանքով:
Ուստի այսօրվա իշխանության և հանրության համար մեկ առաջնահերթ խնդիր կա. ոչ մի գործընթաց չպետք է դուրս մնա սահմանադրական կամ իրավական դաշտից: «Հասարակություն-իշխանություն հակամարտությունը բոլոր առումներով դուրս է սահմանադրական և իրավական կարգավորման շրջանակներից: Ժողովուրդը մի կողմից բողոքի միջոցով սահմանադրությամբ իրեն ամրագրված իրավունքի ուժով իրականացնում է իշխանափոխություն, իսկ մյուս կողմից իշխանությունն իրականացնում է սահմանադրությամբ սահմանված հասարակական կարգի պահպանման պարտականությունը:
Ի վերջո ոչ մի իրավական ակտ չի նկարագրում՝ ինչ է խաղաղ անհնազանդությունը կամ նման իրավիճակներում ինչն է օրինական, ինչը՝ ոչ»,- փաստում է բանախոսը և հավելում, որ ըստ էության ցանկացած բախում, ընդհուպ փողոցների փակումն ու պետական նշանակության կառույցների շրջափակումը դուրս են մնում իրավական կարգավորումից:
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/05/07/955466/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
712 դիտում
22:31 22-11-2024
Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում
682 դիտում
22:06 22-11-2024
Արամ Ա-ի հրավերով հոգևոր դասի և քաղաքական կուսակցությունների մասնակցությամբբ նիստ է տեղի ունեցել
769 դիտում
21:53 22-11-2024
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին