211652_close_icon
views-count1018 դիտում article-date 15:35 22-10-2014

Իմ և Նեյմարի միջև խաղային հիանալի համագործակցություն է ձևավորվել. Մեսսի

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Այաքս»-ի նկատմամբ տարած հաղթանակը: «Համոզված չեմ, որ սա «Բարսելոնա»-ի կատարմամբ լավագույն խաղերից մեկն էր: Առաջին խաղակեսը մենք հիանալի անցկացրեցինք և կարող էինք միա քանի գոլ ավել խփել: Լավ է, որ կարողացանք հաղթել և երեք միավոր վաստակել: Դա շատ կարևոր էր: Հիանալի է, որ Նեյմարը նույնպես լավ մարզավիճակ է հավաքել: Իմ և Նեյմարի միջև խաղային հիանալի համագործակցություն է ձևավորվել: Հուսով են հեռագայում այդպես էլ կշարունակվի»,-ասել է Մեսսին:

Նմանատիպ նյութեր