Լուիս Էնրիկե. Նրանք, ովքեր չեն գնահատում Նեյմարի խաղային հատկանիշները, պարզապես կույր են
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է թիմի հարձակվող Նեյմարի հասցեին հնչող [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/06/76410/]քննադատություններին[/url]: Նեյմարին քննադատում են խաղերի ժամանակ հաճախ խաբքեր և գեղեցիկ հնարքներ կիրառելու մեջ:
«Չգիտեմ, թե այնտեղ ինչ են ասում Նեյմարի մասին: Բայց նրանք, ովքեր չեն չեն գնահատում Նեյմարի խաղային հատկանիշները, պարզապես կույր են:
Այն, ինչ նա անում է խաղադաշտում, բոլոր առումներով արտակարգ է: Նեյմարը պետք է շարունակի թիմային խաղ ցուցադրել և մեզ հնարավորություն տալ հաճույք ստանալ նրա գործողություններից», ասել է Էնրիկեն: