211652_close_icon
views-count1595 դիտում article-date 00:51 27-03-2014

Նեյմարի և Մեսսի գոլերը հաղթանակ պարգևեցին «Բարսելոնա»-ին. տեսանյութ

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Սելտա»-ի դարպասը: Կատալոնյան ակումբի կազմում դուբլով աչքի ընկավ Նեյմարը, ով վերջապես կարողացավ հագեցնել իր գոլային «ծարավը»: Հիշեցնենք, որ բրազիլացի խաղացողը մինչ այդ «Բարսելոնա»-ի կազմում գոլի հեղինակ էր դարձել փետրվարի 15-ին: Հարկ է նշել, որ խաղի 21-րդ րոպեին «Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը լուրջ վնասվածք ստացավ և փոխարինվեց: Իսպանիայի հավաքականի դարպասապահը խաղադաշտը լքեց պատգարակի օգնությամբ: Իսպանական լրատվամիջոցների տվյալներով` Վալդեսը այլևս չի կարողանա խաղադաշտ դուրս գալ «Բարսելոնա»-ի կազմում, քանի որ նրա ապաքինում երկար կտևի: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Վալդեսը հեռանալու է կատալոնական ակումբից: «Բարսելոնա» - «Սելտա»`3:0 Գոլեր` Նեյմար 6', 67', Մեսսի 30'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր