Բուֆֆոնը նոր պայմանագիր կկնքի «Յուվենտուս»-ի հետ
«Յուվենտուս»-ը ղեկավարությունը թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնի հետ փոխհամաձայնության են եկել պայամագիրը երկարաձգելու հարցում, հայտնում է Sport Mediaset-ը: Իտալացի 36-amja դարպասապահի հետ կկքնքվի նվազագույն երկու տարվա պայմանագիր:
Ավելացնենք, որ Բուֆֆոնը «Յուվենտուս»-ի գույները պաշտպանում է 2001 թվականից սկսած: Մինչ այժմ Իտալիայի հավաքականի դարպասապահը թուրինյան թիմի կազմում անցկացրել է 390 հանդիպում: